Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մասուդ Բարզանի. Քրդստանի ժողովուրդը վաղ թե ուշ կհասնի իր սուրբ նպատակին

Մասուդ Բարզանի. Քրդստանի ժողովուրդը վաղ թե ուշ կհասնի իր սուրբ նպատակին
18.10.2017 | 13:31

Քիրկուկում տեղի ունեցածը որոշ մարդկանց միակողմանի որոշումների արդյունքն էր Քրդստանի ներքաղաքական կուսակցության որոշակի շրջանակներում, որն ի վերջո հանգեցրեց փեշմերգայի ստորաբաժանումների դուրսբերմանը` հայտարարել է Իրաքի Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին, հաղորդում է Rudaw-ն: Նա նշել է, փեշմերգայի ուժերի դուրսբերման արդյունքում, Էրբիլի և Բաղդադի միջև սահմանը, որը գոյություն ուներ մինչև Մոսուլի գործողությունը, Իրաքի և քրդական զորքերի ծավալման մեխանիզմի հիմք է դարձել:


«Մենք հավաստիացնում ենք Քրդստանի բնակիչներին, որ մենք ամեն ինչ անում ենք` պահպանելու մեր ձեռքբերումները, անվտանգությունը և մարդկանց հարմարավետությունը: Մենք հանդես ենք գալիս Քրդստանի ժողովրդի և քաղաքական կուսակցությունների ժողովուրդների միասնության ու կայունության օգտին: Քրդստանի ժողովուրդը հավատարիմ մարդիկ և կամավորներ են, քաջարի փեշմերգա, հարգված նահատակների ընտանիքներ, ձեր որդիների արյունը, որոնք թափել են և շարունակում են թափել հանուն ազատության, Քրդստանի անկախության համար տրված ձայները չեն կորչի:
Քրդստանի ժողովուրդը վաղ թե ուշ կհասնի իր սուրբ նպատակին: Այսօր մեր ազգի միասնության և ուժին հավատալու օրն է»,- ասել է նա:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ